Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը համերգը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Կանադայի հեղինակավոր «George Weston recital» համերգասրահում այսօր կկայանա «Մի մոռացիր ինձ» խորագրով համերգ՝ նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենան սոպրանո Հասմիկ Պապյանն ու ջութակահարուհի ու Նունե Մելիքյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Կոմպոզիտորների միությանից:
Ողջ համերգի ընթացքում կհնչի բացառապես հայ երաժշտություն. նվագախումբը կկատարի Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին երկու հեղինակների ստեղծագործությունները Կանադայում կկատարվեն առաջին անգամ: Նվագախումբը կղեկավարի Նուրան Արմանը: