ԱՄՆ հատուկ ծառայություններ. «ԻՊ»-ը քննարկել է A321-ի ոչնչացումը
ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել Սիրիայի Ռաքա քաղաքում տեղակայված «Իսլամական պետության» ղեկավարության և նրան հավատարմության երդում տված Սինայ թերակղզու զինյալների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները պարծեցել են ռուսական օդանավի ոչնչացմամբ:
BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` այս մասին հայտնել են NBC հեռուստաընկերության «Գիշերային լուրեր» հաղորդման ընթացքում` հղում կատարելով հետախուզական ծառության իրենց աղբյուրներին:
«Նրանք բացեիբաց տոնել են», - մեջբերել է NBC-ն իր անանուն աղբյուրին:
Միևնույն աղբյուրի տվյալներով` աղետից քիչ առաջ հատուկ ծառայություններին հայտնի է դարձել ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության ղեկավարներին Սինայից ուղարկված հաղորդագրության տեքստը, որտեղ նշված է, որ «շուտով այստեղ ինչ-որ կարևոր բան է կատարվելու»:
Բրիտանական հետախուզության հաղորդմամբ` ռուսական ինքնաթիռի կործանման առավել հավանական պատճառը ռումբի պայթյունն է եղել, որն ինքնաթիռում տեղակայվել է բեռների հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան