«Քեզ հետ, Հայաստան». Համերգաշարի վերջին համերգը՝ Վիեննայում
Վիեննայում այսօր կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի վերջին համերգը: Այս մասին տեղեկանում ենք համերգաշարի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ֆեյսբուքյան էջից:
Համերգը միավորում է հայտնի արվեստագետների՝ դիրիժոր Ջորգ Փահլեվանյան, թավջութակահարներ Միշա Մայսկի, Վահե Ռոստոմյան, դաշնակահարու Լիլի Մայսկի, Վարդան Մամիկոնյան, ջութակահար Սաշա Մայսկի, բաս Բարսեղ Թումանյան, տենոր Հովհաննես Այվազյան, սոպրանո Լիաննա Հարությունյան և ուրիշներ: Համերգին մասնակցելու է նաև «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբ, Զալցբուրգի երգչախումբ:
Համերգին հնչելու Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից:
Նախագիծն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ, համագործակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ:
«Քեզ հետ Հայաստան» ծրագիրն իրականացվել է Երուսաղեմում, Տալինում, Բրյուսելում, Նյու Յորքում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում:
Նախորդող հրապարակումներ`
«Լա Սկալայի» նվագախումբը Հռոմում հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով
«Քեզ հետ, Հայաստան». «Արդյունքը` սպասվածից առավել»
«Մենք մեր մաշկի վրա զգում էինք թուրքական ճնշումները». «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի մասին
Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա