Բեգլարյան. Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը
Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը բավականին մեծ ծրագիր է ու մեծ գումարների մասին է խոսքը: Եթե Հայաստանի Հանրապետությունը ունենար այդ գումարները, ապա վաղուց կառուցած կլինեինք: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Մեր խնդիրն է, կարողանալ ձեռք բերել համապատսխան պարտնյորներ, որոնք մեզ հետ կկարողանան կառուցել ու շահագործել երկաթգիծը»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ այդ ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են ընթանում, անընդհատ փոփոխություններ են ունենում, բայց դրական շարժ կա:
«Հիմնական խնդիրը ֆինանսական է, ես չեմ կարող ասել, որ աշխարհքաղաքական խնդիր չկա, ես ասում եմ առաջին խնդիրը ֆինանսական է, մնացածը ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում»,-ասաց Բեգլարյանը, նշելով, որ իրանական կողմը տրամադրված է, որ երկաթգիծն անպայման կառուցվի:
Բեգլարյանը հերքեց այն լուրերը, որ Ռուսաստանը խոչընդոտում է երկաթգծի կառուցմանը. «Մեր բանակցությունների ընթացքում ես նման տպավորություն չեմ ստացել, չկա նման բան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան