Մասնագետները հակված են ռուսական A321-ում ռումբի պայթյունի վարկածին
Եգիպտոսի Սինայ թերակղզում կործանված ռուսական A321 ինքնաթիռում, ենթադրաբար, ռումբ է տեղադրված եղել: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է օդանավի կործանման գործով ձևավորված եգիպտական հետաքննչական խմբի ներկայացուցիչը, հաղորդում է Deutsche Welle լրատվականը:
Հետաքննչական խմբի ներկայացուցչի խոսքով` օդանավի ինքնագիրների ձայնագրած աղմուկը «90 տոկոս հավանականությամբ» տեղի ունեցած պայթյունի արդյունքում է գրանցվել:
Ավելի վաղ հետաքննչական խմբի ղեկավար Այման ալ Մուկադամը հայտարարել էր, որ կործանված օդանավի «սև արկղերի» վերծանման արդյունքում լսվել է ուժեղ պայթյունի ձայն, որը գրանցվել է ձայնագրության վերջին վայրկյանին:
«Խոսակցությունների ձայնագրման սարքի ձայնագրության վերջին վայրկյաններին անձնակազմի խցիկում ուժեղ աղմուկ է լսվում: Աղմուկի աղբյուրի որոշման համար կկիրառվի ազդանշանների սպեկտրալ անալիզի մեթոդը», - ասել է հետաքննչական խմբի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան