ԱՊՀ երկրներից միայն ՀՀ-ում է արձանագրվել գնանկում
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում արձանագրված երկու տոկոս գնանկման պարագայում ԱՊՀ երկրներում գրանցվել է գնաճ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառանության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ ներկայացված տվյալների, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Ուկրաինայում՝ 41,4 տոկոս, ՌԴ-ում՝ 10,4 տոկոս, Բելառուսում՝ 9,2 տոկոս, Ղազախատում՝ 2,9 տոկոս:
Եվրամիության երկրներում ընդհանուր առմամբ գնաճն ինն ամսվա կտրվածքով կազմել է 0,2 տոկոս, որոշ երկրներում գնանկման միուտումներ կան, որոշ երկրներում գնաճի՝ ընդհանուր առմամբ՝ 0,5 կամ 1 տոկոսի սահմաններում: