Ոստիկանության կողմից որոնվող կինը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հատել է հայ-ադրբեջանական սահմանը
Նոյեմբերի 8-ի գիշերը՝ ժամը 2:19 ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի բնակիչ 1939թ. ծնված Լուսիկ Նորիկի Աբովյանը դուրս է եկել տանից ու չի վերադարձել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ահազանգից հետո իրականացվել են որոնողական աշխատանքներ:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ Հայաստանի քաղաքացի Լուսիկ Աբովյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Նշվում է, որ կինը ձերբակալվել է «համաձայն միջազգային օրենսդրության»:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Միքայելյանն ասաց, որ այս պահին հարցերին պատասխանել չի կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները