Հստակեցվել է ավտոբուսի վթարից տուժածներին տրամադրվելիք դրամական փոխհատուցման չափը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի
որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ այդմ նախատեսվում է.
Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։ Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
Նշվել է, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի կառավարության առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի կառավարության որոշման հաստատումից հետո։
Հանձնաժողովի նիստում ներկայացվել է տեղեկություն իրականացված աշխատանքների, և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։
Հիշեցնենք` Տուլայում «Քինգ դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել էր 9, տուժել 32 քաղաքացի:
Նախորդող հրապարակումներ՝
Կառավարությունը դրամական միջոցներ կտրամադրի Տուլայի վթարից տուժած ընտանիքներին
Տուլայի վթարից այսօր մահացած կնոջ աճյունի տեղափոխումը ևս կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից
Տուլայի ՃՏՊ. Վթարից տուժած քաղաքացիներից երկուսը կտեղափոխվեն Մոսկվա
ԱՆ. Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում
Տուլայի ՃՏՊ-ից տուժած 10 քաղաքացի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է դիմել
ՌԴ ՆԳՆ. Տուլայում վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու հետևանքով
Հայտնի են Տուլայում ավտոբուսի վթարի 32 տուժածների անունները, ովքեր այսօր կտեղափոխվեն Երևան
Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում Նախարար. Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող վթարից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա
Մոսկվայից Հայաստան եկող երկու ավտոբուսներում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել
Տուլայից զոհերին Երևան տեղափոխելու համար քիչ անց կիրականացվի հատուկ չվերթ
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Զոհերի աճյունները Հայաստան տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը նախատեսվում է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ին
Տուլայում զոհվածների աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանում հայերի միություն. Ցուցաբերում ենք աջակցություն զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. Vesti.ru
Տուլայում վթարից տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են
Ազատության հրապարակում մոմավառություն է
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են
Վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ԱՆ. Տուլայում վթարից տուժածների թվում կա մեկ անչափահաս
ՃՏՊ Տուլայում. ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների