Իրանի թյուրքախոս քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ատրպատականցիների արժանապատվությունը վիրավորող դրվագներ են եղել, ինչն էլ հարուցել է Թավրիզի և Ուրմիայի թյուրքալեզու բնակչության զայրույթը:
Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Թավրիզի քաղաքապետ Ռահիմ Շոհրաթի Ֆարը, անդրադառնալով վերոնշյալ բողոքի ցույցերին, նշել է, որ Իրանի հեռուստառադիոընկերությունը դադարեցրել հաղորդումը և ներողություն հայցելով, խոստացել է, որ այլևս նման դեպք չի կրկնվի:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, սակայն ցույցերից մեկի ժամանակ անցորդների ուղղությամբ քարեր են նետվել, ինչի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածք է ստացել:
Նշենք, որ Իրանի հյուսիսային նահանգների բնակչության մեծամասնությունը խոսում է ատրպատականյան թյուրքերենով, իսկ ազարի կոչվող լեզուն մինչև Իրանի հյուսիսային նահանգների թյուրքացումը, եղել է Ատրպատականի խոսակցական լեզուն. Ի դեպ, թյուրքացումը վերաբերում է միայն լեզվին, քանզի էթնիկական խոշոր տեղաշարժեր այդ տարածքներում երբևէ տեղի չեն ունեցել:
Ատրպատականի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել միմիայն լեզվի բնագավառում: Պատմական զարգացման ընթացքում հիշյալ տարածքում թյուրքացման գործընթացն ընթացել է սահուն` պայմանավորված լինելով թյուրքալեզու նվաճողների մի քանի ալիքների ներթափացմամբ:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ս.թ. մայիսին Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցի շրջանակներում տեղի էր ունեցել «Ատրպատականի (Ազարբայջան) արվեստի և մշակույթի հիմնադրամի» շենքի բացման պաշտոնական արարողությունը: Բացի այդ՝ արդեն մի քանի ամիս է, ինչ իրանական «Սահար» հեռուստաալիքը 24-ժամյա գրաֆիկով է հեռարձակվում նաև ատրպատականյան թյուրքերենով:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանն Ադրբեջանին զրկում է Ատրպատականի թյուրքալեզու բնակչության լեզվի հարցը շահարկելու առիթից և անցնում հակահարձակման
Մանսուր Հաղիղաթփուր. Իրանցի ազարիները թյուրքախոս են, սակայն թյուրքերի հետ որևէ կապ չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան