Մոդիլիանիի կտավը դարձել է աճուրդներում երբևէ վաճառված ամենաթանկ ստեղծագործություններից մեկը
Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի «Մերկ պառկած կինը» կտավը Նյու Յորքի Christee's աճուրդի տանը վաճառվել է 170,4 միլին դոլարով։ Կտավն արված է 1918թ վականին, պատկերված է կարմիր ծածկոցի վրա պառկած կին: Այս կտավը դարձել է արվեստի ամենաթանկ ստեղծագործություններից մեկը, որը երբևէ վաճառվել է աճուրդներում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Տպավորիչ գնով է վաճառվել միայն Պաբլո Պիկասոյի 1955 թվականին ստեղծած «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Օ) նկարը. այս տարվա մայիսին վաճառվել էր 179,4 միլիոն դոլարով։ Իսկ 2013-ին էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի նկարներից մեկը վաճառվել է 142,2 միլիոն դոլարով:
Աճուրդում, ընդհանուր առմամբ. ներկայացվել էր տարբեր վարպետների 34 կտավ և քանդակ: Կազմակերպիչները կարողացել են վաստակել 491,4 միլիոն դոլար: