ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Տուլայում և Հարավային Սուդանում զոհվածների հիշատակը
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր մինչև օրակարգի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով լռությամբ հարգեցին Տուլայում տեղի ունեցած ավտովթարի և Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակը:
«Տեղյակ եք, որ օրերս Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան նաև վիրավորներ: Անդառնալի կորուստների կապակցությամբ ԱԺ անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը»,-ասաց Գալուստ Սահակյանը: