Ռուսական A321-ի կործանման պատճառը «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանությունն է». Ռուսական ԶԼՄ
«Կոմերսանտ» պարբերականը` հղում կատարելով պետական մարմիններում իր աղբյուրներին գրում է, ռուսական իշխանությունները չեն բացառում, որ ռուսական քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետը` A321 օդանավի կործանումը, «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանության» հետևանք է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` «դեպի Եգիպտոս չվերթների վրա դրված արգելքը տևելու է ոչ թե ամիսների հաշվարկով, այլ տարիների»: Բացի դրանից նախատեսվում է սահմանափակել նաև դեպի մի շարք այլ երկրներ չվերթները:
Ըստ պարբերականի՝ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով` օդանավի կործանումը եգիպտական հատուկ ծառայությունների ներքին դավաճանության արդյունք է:
«Ինչ էլ որ պատահած լինի, դա իրենց ձախողումն է»,-ասել է պարբերականի զրուցակիցը:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը Շարմ էլ Շեյխ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հղում կատարելով գրել է, որ անվտանգության ռեժիմի խախտումներն օդանավակայանում կրել են սիստեմատիկ բնույթ: Մասնավորապես` աշխատակիցները խոստովանել են, որ շատ հաճախ զննման կետերում միացված չեն լինում սկաներները, որպեսզի էլեկտրաէներգիայի վրա խնայողություն անեն:
BBC գործակալության ունեցած տվյալներով` Եգիպտոսի իշխանությունները սկսել են անցկացնել սեփական հետաքննությունը, որի հիմնական վարկածն այն է, որ օդանավի կործանման պատճառը բեռնախցիկներից մեկում տեղադրված ռումբն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան