Սամվել Ալեքսանյանը «այո»-ի ակտիվ քարոզարշավով է զբաղվելու
Այսօր ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն «այո»-ի ակտիվ քարոզարշավով է զբաղվելու:
«Մալաթիայի բնակիչները բոլորն «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք անցկացնելու քարոզարշավը, Ս.Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ լավ»:
Պատգամավորի կանխատեսումների համաձայն` մեր երկրում բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել:
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց՝ վկայակոչելով իր` վճարովի հիմունքներով հարցազրույց տալու մեխանիզմը: