Ֆեոդոր Շալյապինին առաջին անգամ բեմ է բարձրացրել Նադեժդա Պապայանը
Աշխարհի առաջին բաս, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Շալյապինի կյանքին վերաբերող ամենակարևոր փաստերը, որոնք հայերի հետ են կապված, ոչ մի տեղ արձանագրված չեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:
Այնուհետև նա շարունակեց. «Ո՞վ գիտի այս մասին, որ հայ առաջին օպերային մեծ երգչուհի Նադեժդա Պապայանն է առաջին անգամ բեմ բարձրացնում Ֆեոդոր Շալյապինին: 19 տարեկան կիսաքաղց երիտասարդ, թափառում է Թբիլիսիի փողոցներում: Նրան հայտնաբերում է Նադեժդա Պապայանը, և ասում, որ դու պետք է երգես Մեֆիստոֆել»:
Ըստ Առաքելյանի, Թբիլիսիում բեմադրում է «Ֆաուստ», ինքը երգում է Մարգարիտ, իսկ 9-ամյա Շալյապինն առաջին անգամ բեմ է բարձրանում ու երգում Մեֆիստոֆել` (1893 թվականի սեպտեմբերի 29-ի) մեր հայուհու շնորհիվ:
Երկրորդ՝ վերջին երեք տարին Շալյապինին նվագակցել է հայ դաշնակահարուհի:
«Թուրքերը գիտեք ի՞նչ կանեին, երկուսի համար էլ ոսկե արձան կկանգնեցնեին: Իսկ մենք տեղյակ էլ չենք: Մենք հայերս շատ ենք մեղավոր»,-ավելացրեց Սերգեյ Առաքելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա