Շմայսի մասին որոշումը պատրաստ է, բայց կհրապարակվի ավելի ուշ
Ազգային ժողովի այս նստաշրջանում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը այսօր առաջին նիստն է գումարել, որը, սակայն շատ արագ էլ ավարտվել է: Նիստից հետո Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ թեպետ հրավեր ուղարկվել էր կողմերին` Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար Արթուր Սաքունցին և ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), բայց նրանք այսօրվա նիստին չեն ներկայացել:
«Որոշումը կայացվել է, բայց այսօր չհրապարակվեց, որովհետև նրանք չէին ներկայացել նիստին: Այդ հարցով զեկուցող է նշանակվել պատգամավոր Թևան Պողոսյանը և որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 1-ի նիստում», -հավելեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ իր հայտարարություններից մեկում պատագամավոր Մովսիյանը սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։
«Էդ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ: Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»,- հայտարարել էր Մովսիսյանը: Այս հայտարարությունների հետքերով Արթուր Սաքունցը դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին