Սոսո Պավլիաշվիլին հայ երիտասարդներին մաղթեց շատ երեխաներ ունենալ
Տարվա ընթացքում Սոսո Պավլիաշվիլին 5-6 անգամ Հայաստան է այցելում: Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում երգիչն ասաց, որ ամեն այցը իր համար տոն է:
Նա այս անգամ Երևան է եկել Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ:
«Հրաշալի է հայ երիտասարդների համար ելույթ ունենալը, երբ հավաքվում են գեղեցիկ տեմպերամետով, անսահման երաժշտական ու հումորով երիտասարդներ: Դու երգում ես նրանց համար, նրանք էլ՝ քեզ համար: Ու ստացվում է մի մեծ տոն»,-ասաց նա:
Երգիչը համոզված է, որ այսօր էլ հենց այդպես է լինելու:
Նա հայ երիտասարդներին մաղթեց, որ սիրեն ու սիրված լինեն, լավ ընտանիքներ կազմեն ու շատ երեխաներ ունենան:
Տոնական միջոցառումը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում