ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի 500 000 քարտապան
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է 500 000 - րդ քարտը: Հոբելյանական քարտի քարտապան է դարձել Բանկի հաճախորդ 27-ամյա Անի Փաշիկյանը: Անին հանդիսանում է Բանկի աշխատավարձային ծրագրի քարտապան և ներկայումս դասավանդում է ինֆորմատիկա Շիրակի մարզի Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում:
500 000-րդ քարտապանի պարգևատրումը տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին է հանձնել 500 000 դրամի հավաստագիր: Գումարը նույն օրը փոխանցվել է հաճախորդի աշխատավարձային քարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվ քարտերի և քարտերով ընդհանուր շրջանառության քանակով տարիներ շարունակ մնում է հայկական շուկայի առաջատար: ՎՏԲ-Հայաստան Բանկի չափաբաժինը Հայաստանյան շուկայում VISA и MasterCard միջազգային քարտերի թողարկման ընդհանուր քանակով կազմում է 35%:
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «500 000-րդ քարտի թողարկումը վկայում է այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային քարտերը ունեն մեծ պահանջարկ և վայելում են մեր հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին և մաղթում հաջողություններ ինչպես իր պատասխանատու մասնագիտության մեջ, այնպես էլ անձնական կյանքում»: