Եգիպտոս մեկնելու տոմսերը վերադարձնում են
Ամանորը Եգիպտոսում անցկացնելու համար տոմսեր գնած քաղաքացիներից ոմանք դրանք հետ են վերադարձնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը:
«Եղել են տոմսերի վերադարձման դեպքեր, սակայն թիվ նշել չեմ կարող»,-ասաց նա:
Հաշվի առնելով, որ լրագրողների հետ գործակալությունների ներկայացուցիչները դժվարությամբ են խոսում, ներկայացանք, որպես քաղաքացի, ով նախատեսում է Նոր տարին դիմավորել արաբական այդ երկրում: Ասացին, կան փաթեթներ սկսած 550 դոլարից, սակայն չկա երաշխիք, որ մի քանի օր անց պարզվի, որ Եգիպտոս գնալը չի ստացվում: Ի դեպ, Եգիպտոս կարելի է թռնել թե Երևանից, թե հարևան Վրաստանի մայրաքաղաքից:
«Մենք այսօր ոչ պատվեր ենք ընդունում, ոչ էլ փաթեթների վաճառք ենք իրականացնում: Մենք դիմել են արտաքին գործերի նախարարությանը, այսօր երեկոյան կպատասխանեն, դրանից հետո պարզ կլինի՝ կշարունակե՞նք վաճառքը, թե՞ ոչ»,-ասաց գործակալության ներկայացուցիչը:
ԱԳՆ մամուլի խոսնալ Տիգրան Բալայանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ Եգիպտոս մեկնելու վերաբերյալ ԱԳՆ-ի հայտարարություն չկա: Ուժի մեջ է մնում այս տարվա հուլիսին ՀՀ քաղաքացիներին արված հորդորը, ըստ որի.
«Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները