ԼՂՀ վարչապետը չի բացառում, որ Արցախում ևս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսել. «Ժողովուրդ»
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում ևս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսել: Իհարկե, ԼՂՀ վարչապետն ասել է, որ այս ուղղությամբ քննարկումների ի հայտ գալը կապ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանգամանքի հետ:
«Անձամբ ես և իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տևական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մածամասնություն ստացած կարծիքը Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում», -ասել է Արցախի վարչապետը:
«Այսինքն՝ ԼՂՀ-ում դեռ կսպասեն մինչև դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները և, ըստ այդմ, կորոշեն ինչպես վարվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան