Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի «Սովորական պատմություն»-ը՝ Ռուսթավելու անվան թատրոնի բեմում
Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» /ըստ Մ. Լարդոյի պիեսի/ ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Հայաստանի թատերագետների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկա է եղել առաջնախաղին:
«Պետք է ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, և ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ ևս ուրախացրեց մեզ, քանի որ մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատողԹբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է շատ, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, և նրանց անօթևան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ,կարողացավ պահել-պահպանելթատրոնը և շատ հետաքրքիր աշխատել»,- ասել է նա:
Խոսելով Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին` Հ. Ղազանչյանը նշել է. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարի ամռանը, և թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան