ԱԳ փոխնախարար. «Չեմ կարծում, որ նման հարցի անդրադարձել են»
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել Սերգեյ Լավրովի հետ հայկական կողմի հանդիպումներին, հնարավոր է, որ քննարկում եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի մասին, բայց չի կարծում, որ նման հարցի անդրադարձել են:
Նշենք, որ օրերս «Կոմերսանտ»-ը գրել էր, թե ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում քննարկվում է մի տարբերակ, Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը:
Հարցին, թե նման տարբերակ ընդհանրապես քննարկվո՞ւմ է, նա նշեց, թե այդ հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ, խոսքը գնում է համապարփակ կարգավորման մասին:
«Այստեղ առանձին էլեմենտների մասին առանձին խոսել, քննարկել, դա անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաև համանախագահաների»,- ընդգծեց փոխնախարարը: