Ադրբեջանում գտնվող Կոթիի 76-ամյա բնակչուհին ԿԽՄԿ-ի օգնությամբ հայրենադարձվել է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան է հայրենադարձվել ադրբեջանական գերության մեջ գտնվող` Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:
Ըստ աղբյուրի, հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
«Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,-տեղեկացնում են ԿԽՄԿ-ից:
Կոթի գյուղի բնակչուհին նոյեմբերի 8-ին ժամը12:00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան