Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց և ուժեղ քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում և Սարավանում տեղում է ձյուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ,
Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սևանի
տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում,
Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան