Հայ և ռուս մասնագետները քննարկել են Տուլայի վթարից տուժածի բուժման հետագա քայլերը
Հայաստանից Մոսկվա մեկնած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկել են Տուլայում ավտոբուսի վթարից տուժած, այս պահին Մոսկվայում գտնվող քաղաքացու բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին:
Նախարարը հետաքրքրվել է հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցել նրա հետ:
Նախարարությունից հայտնում են, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական և ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին և բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվել են համագործակցության հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում