Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում այսօրվանից մեկնարկում է «Այո և ոչ» հեռուստանախագիծը
Այսօրվանից մեկնարկում է «Այո և ոչ» հեռուստանախագիծը, որը Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում:
Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը ամեն օր 11:00-23:00, նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:
Նախագծի հեղինակները տեղեկացնում են, որ հանդիպում-քննարկումները 12 ժամ անընդհատ հեռարձակվելու է Յուքոմ ցանցի Արմնյուզ հեռուստաալիքով և Ա1+-ի կայքում:
Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր է լինելու դիտել նաև Արմնյուզի եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստատեսությունների հետ: Նրանք ևս միացել են հեռուստանախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան