Իրանի պահանջով «Միլան-էքսպո 2015»-ում Ադրբեջանի ներկայացրած մանրանկարչության մասին գիրքը հանվել է ցուցադրությունից
«Իրանի պահանջով «Միլան-2015 էքսպո»-ում Ադրբեջանի ներկայացրած մանրանկարչության մասին գիրքը հանվել է ցուցադրությունից»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք է ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության փոխնախարար՝ «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսում իրանական տաղավարի պատասխանատու, Էսֆանդիար Էսփահբադին, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է. «Սկզբում մենք տեղյակ չէինք խնդրից, սակայն երբ այդ մասին մեզ հաղորդեցին Միալում Իրանի հյուպատոսարանից, մենք մեր բողոքը ներկայացրինք, ինչի արդյունքնում Ադրբեջանի ներկայացրած մանրանկարչության մասին գրքի մնացած օրինակները հանվեցին ցուցադրությունից»:
Հավելենք, որ իրանցի հայտնի արվեստագետներ Մաջիդ Մեհրեգանը և Մոհամմադ Բաղեր Աղամիրին, անդրադառնալով Ադրբեջանի՝ Իրանի մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությանը, Իրանի իշխանություններից պահանջել էին Ադրբեջանի նման քայլերին կտրուկ պատասխան տալ և հավելե, որ երբ իրանցի մանրանկարիչները ստեղծում էին իրենց արժեքավոր գործերը, Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես չկար:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին», իսկ վերջերս Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր «մշակութային սկանդալ» է հասունանում
Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան