Ավտոբուսի վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա