Քաղաքական 15:21 12/11/2015 Հայաստան

Կեղծ դատողություններ սահմանադրության մասին

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում, ինչպես քաղաքական գրեթե բոլոր գործընթացներն, անցնում է իշխանության և ընդդիմության փոխադարձ հակաքարոզչության մթնոլորտում, ինչն, ի վերջո, մեծ ազդեցություն է ունենալու հանրաքվեի արդյունքների վրա այն պարզ պատճառով, որ քվեարկողների մեծ մասն առաջնորդվում է ոչ թե գործող սահմանադրության և սահմանադրության նախագծի մասին սեփական եզրակացություններ ձևակերպելով, այլ լրատվամիջոցների և կողմնակիցների ու հակառակորդների կողմից ստացվող տեղեկություններով:

Այս տեսակետից կարևոր է արձանագրել, որ սահմանդրությանը կողմ և դեմ փաստարկների մեջ կա մեկը՝ ամենատարածվածը, որը սխալ է կիրառվում փոփոխությունների և՛ կողմնակիցների, և՛ հակառակորդների կողմից: Մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների գործընթացը որպես դրական և անհրաժեշտ որակող իշխանության ներկայացուցիչները բերում են այն փաստարկը, թե իբր այդ փոփոխություններն ունեն սոցիալական պատվեր և արտահայտում են հանրային պահանջ: Դրան հակառակ սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ընդդիմադիր գործիչներ ասում են, որ դրանք որևէ սոցիալական անհրաժեշտություն և պահանջ չունեն:

Իրականությունն այն է, որ սխալվում են և՛ առաջինները, և՛ երկրորդները: Իշխանությունը սխալվում է, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապում է հանրային պահանջի հետ, որովհետև տեղ գտած փոփոխություններից ոչ բոլորի համար է հիմք հանդիսանում հանրային պահանջը: Օրինակ, ի՞նչ հանրային պահանջի կամ շահի մասին կարող է խոսք գնալ 3-րդ հոդվածն անփոփոխ դարձնելու կամ խորհրդարանական միայն համամասնական ընտրակարգին անցնելու հարցերում: Այլ կերպ ասած, իշխանությունը, սահմանադրական փոփոխությունները կապելով հանրային պահանջի հետ, ինքն իրեն գցում է ծուղակի մեջ և քննադատվելու համար հիմքեր ստեղծում:

Մյուս կողմից, ընդդիմադիր այն գործիչներն, ովքեր ասում են, թե Հայաստանում սահմանադրությունը փոխելու որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ չկա այդ փոփոխությունների նկատմամբ հանրային պահանջ կամ պատվել, նույնպես սխալվում են, քանի որ, առաջին, տեղ գտած որոշ փոփոխություններ իրականում անհրաժեշտ են, օրինակ, որոշ հոդվածներում ՛՛պետություն՛՛ հասկացությունը ՛՛հանրային իշխանություն՛՛ հասկացությամբ փոխելը, հանրային իշխանությանը մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգելն ու պաշտպանելը պարտադրելը, և այլն, և երկրորդ, սահմանադրությունը փոխվում է ոչ միայն այն դեպքում, երբ առկա է հանրային պահանջ: Վերջինս սահմանադրական փոփոխություններ անելու պայմաններից մեկն է, բայց ոչ՝ միակը: Քանի որ հանրային պահանջն արձանագրում է ներկայում որոշակի սոցիալական խնդիրների կամ խոչընդոտների  առկայություն, որոնք պետք է շտկվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով, ապա միշտ պետք է նաև նկատի ունենալ, որ որոշ հոդվածների փոփոխություններ ուղղված են ոչ թե ներկային, այլ՝ ապագային: Այս դեպքում հանրային պահանջ կարող է և չլինել, քանի որ այն, ինչպես նշվեց, հիմնականում առաջանում է՝ կապված ներկայի, ներկայումս առկա սոցիալական խնդիրների հետ: Այնպես որ սահմանադրական փոփոխությունները կարող են միտված լինել նաև ապագայում հանրային կյանքի կազմակերպման նոր մեխանիզմների ձևավորմանը և ուղղակի կապ չունենան այս պահի իրականության հետ:

Քանի որ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, ապա ընդունման թե՛ կողմնակիցները, թե հակառակորդները պետք է փորձեն այլ փաստարկներ և հակափաստարկներ բերեն փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելու համար այն պարզ պատճառով, որ քվեարկողների մեծ մասն առաջնորդվելու է ոչ թե տեղ գտած փոփոխություններն ինքնուրույն կարդալով ու եզրակացություններ անելով, այլ լրատվամիջոցներից և այլ աղբյուրներից ստացվող ճշմարիտ և կեղծ տեղեկություններով: Եվ առհասարակ, հանրային կարծիքը և դրա մեկնաբանությունները որպես սահմանադրական փոփոխությունների գլխավոր ՛՛կռվախնձոր՛՛վկայակոչելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ, լայն իմաստով, հանրությունն իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարտահայտի քվեարկության միջոցով, և իրականում ինչպիսին է այդ դիրքորոշումը՝ մինչ հանրաքվեն իմանալ հնարավոր չէ:

Մովսես Դեմիրճյան, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}