Միկան իր «LOVE» երգով կապահովի «Մանկական եվրատեսիլ-2015»-ի բարձր տրամադրությունը
«Ինձ թվում է` թեժ մրցակցություն է լինելու»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Միկան (Միքայել Վարոսյան), ով նոյեմբերի 15-ի առավոտյան կմեկնի Սոֆիա:
Միկան պատմեց, որ արդեն երեք տարի է մասնակցում էր մրցույթի նախընտրական փուլերին և այս տարի կատարվեց նրա երազանքը` Հայաստանը ներկայացնել փոքրիկների հեղինակավոր մրցույթին:
«LOVE» երգը ներկայացնող պատանի երգիչը շոուի հետ կապված չցանկացավ շատ գաղտնիքներ բացահայտել. «Շոուն լինելու է պարային և գունեղ: Այս տարի ռոքնռոլ ոճի երգ ենք ներկայացնում, շատ եմ հավանում: Ինձ համար ամենակարևորը լավ ելույթն է, հորիզոնականը մրցույթին կտեսնենք»:
Հանդիպմանը ներկա «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարվա «Մանկական եվրատեսիլ- 2015»-ին 17 երկիր է մասնակցում, որն աննախադեպ թիվ է:
«Մենք ապահովելու ենք մրցույթի բարձր տրամադրությունը, քանի որ այս տարի գերակշռում են դանդաղ ստեղծագործությունները»,-հավելեց Գոհար Գասպարյանը:
Անդրադառնալով նախնական կանխատեսումներին` նա նշեց, որ բավականին դրական են և հուսադրող, իսկ հստակ կանխատեսումներ կարելի է անել փորձերից հետո:
Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Նախորդող հրապարակում`
Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա