Թ.Գևորգյան. Քանի դեռ չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական մոդելին անցնելն անիմաստ է
Նոր Սահմանադրությունն առանց մեխանիզմի չենք կարող կյանքի կոչել: «Այո և ոչ» ռեալիթի շոուի ընթացքում կարծիք հայտեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Թամարա Գևորգյանը, ով դեմ է սահմանադրական փոփոխություններին:
«Հայաստանում քանի՞ կուսակցություն և կուսակցական գաղափարախոսություն կա: Ունենք Հանրապետական կուսակցություն, որի գործունեությունը տեսել ենք, ունենք Դաշնակցությունը, որը սոցիալիստական գաղափարների կրող է, բայց քաղաքական տարբեր տեսակի «ամուսնություններ» են տեղի ունենում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է սոցիալիստը բուրժուազիայի հետ «ամուսնանում», սա էլ պետք է քննարկենք: Ունենք ևս մի արհեսատական կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը», բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Ես սա գերագույն հաճույքով չեմ ասում, ես անկուսակցական եմ և ուզում եմ ասել՝ քանի դեռ մենք չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական կառավարման մոդելին անցնելն անիմաստ է »:
Հակադարձելով Թամարա Գևորգյանին՝ «Այո»-ի կողմնակից, Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանն ասաց. «Ինչո՞ւ կուսակցությունները չեն կայանում. շատ լավ հարց եք տալիս: 25 տարի է՝ կուսակցությունները չեն կայացել: Ինչ եք կարծում՝ ինչքան տարի է պետք կուսակցություններին կայանալու համար, կարող է ևս 25, 50 տարի… Ձեզ վստահեցնում եմ՝ 100 տարի էլ մնա այս համակարգի պահամաններում կուսակցությունները չեն կայանա, քանի որ Հայաստանում կուսակցություններն անելիք չունեն: Քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություն չունեն քաղաքական կուսակցությունները՝ ոչ գաղափարների պակաս ենք ունեցել, ոչ լիդերների: Նրանք գալիս են որպես փրկիչներ և նրանց մասին մոռանում ենք»:
Հրայր Թովմասյանի հավաստմամբ՝ կառավարման խորհրդարանական մոդելը ինքնին հանգեցնելու է կուսակցությունների կայացմանն ու զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան