
Ամենամեծ մտահոգությունը ոչ թե տոկոսադրույքների վճարն է, այլ օգուտների կորուստը... Դոուլը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանն ու այս ծրագրի համար Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվող վարկերին՝ նշեց, որ չի կարող հստակ ասել, թե վարկը ժամանակին չօգտագործելու համար ՀՀ կառավարությունը որքան տույժ ու տուգանք է վճարել:
«Կարծում եմ, որ ամենամեծ մտահոգությունը ոչ թե պատժամիջոցների, տոկոսադրույքների վճարն է, այլ այն օգուտների կորուստը, որ մենք կարող էինք ունենալ այս ծրագրից»,- ասաց նա:
Սակայն Դեյվիդ Դուուլը հստակ թիվ չնշեց, թե որքան են կազմում այդ տույժ-տուգանքները՝ միաժամանակ ասելով, որ իրենց մոտ ամեն ինչ հստակ ֆիքսված է և ցանկացողները կարող են ծանոթանալ այդ թվերին: