Կարեն Աբրահամյանը՝ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից, Ի Մաթևոսյանը նույն հրամանգրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել ՝ ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար`ազատվելով ՀՀ ԶՈՒ ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։