Բուհական համակարգի խնդիրներն ըստ Ռուբեն Թոփչյանի
Հայաստանյան բուհական համակարգին բնորոշ ամենամեծ խնդիրը դասախոսական անձնակազմի համալրումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Այս մասին տեղեկացնում են ՈԱԱԿ-ի լրատվական ծառայությունից:
Նրա խոսքով` բուհերի կառավարումը ևս խնդրահարույց է. կառավարման համակարգը բարդացված է, պատասխանատվությունները միշտ չէ, որ հստակ են:
«Նաև կառավարման խնդիր եմ համարում, երբ նոր դասախոսների մուտքը համալսարան պակասում է»,- ասել է Ռ. Թոփչյանը` հավելելով, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների արդյունքում բուհերի կառավարման համակարգը բարեփոխման մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում