Պղնձի գնի նվազումը վատ է մեր տնտեսության համար. ՀԺ
Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել և ներկայումս սահմանում է նոր հակառեկորդներ: Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 4 հազար 785 դոլար: Սա ամենացածր գինն է վերջին հինգ տարիների ընթացքում: Ընդ որում` գնի փոփոխության դինամիկան ցույց է տալիս, որ նվազեցման միտումները կայուն են, և փոքր է հավանականությունը, որ առաջիկայում գինը կվերականգնվի: Սա վատ նորություն է մեր տնտեսության համար: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Պղնձի գնի նվազեցմանը զուգահեռ էժանանում են նաև այլ մետաղները, իսկ մեր արտահանման կառուցվածքում գունավոր մետաղների հանքաքարերի արտահանման ծավալները զգալի են: Այսպես, 2015 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ դոլարի ապրանք, որի մոտ 40 տոկոսը հենց հանքահումքային արտադրանք է:
Ընդ որում, մետաղների միջազգային գների անկումը բերել է նրան, որ Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման ֆիզիկական ծավալները կտրուկ աճում են, իսկ դրանց ստացված եկամուտները աճում են անհամեմատ ավելի դանդաղ: Պղնձի էժանացումը կարող է հանգեցնել խտանյութերի արտահանումից ստացվող արտարժույթային հոսքերի կրճատման, ինչը իր հերթին ազդեցություն կունենան դրամի փոխարժեքի կայունության վրա»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան