Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի
Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, վիրավորվել է 240 մարդ: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Վաել Աբու Ֆաուրը:
Երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենց Բեյրութի փողոցներում։ Երկրորդ պայթյունը եղել է այն պահին, երբ քաղաքացիները սկսել են օգնել առաջինից տուժածներին:
korrespondent.net կայքը գրում է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն այն թաղամասերում, որտեղ առավելապես շիա-մուսուլմաններ են ապրում, դատապարտել են երկրի իշխանակությունները, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Լիբանանի վարչապետը հայտարարել է սգո օր:
«Իսլամական խմբավորում» ահաբեկչական կազմակերպությունը Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է իր վրա: