Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում մի քանի տասնյակ գյուղեր հոսանքազրկված են
Այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզ՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ՝ 4 գյուղ: Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ից:
Նախարարությունից մանրամասնում են, Երևանում քամու հետևանքով Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում շրջվել են 8 էլ. սյուներ:
Վնասվել են Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի ապակիները, Սոխումի փողոցի թիվ 4 շենքի 34-րդ բնակարանի միջնապատը և ապակիները: Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Վանաձոր քաղաքում վնասվել են թիվ 27 դպրոցի, Առափնյա փողոցի թիվ 20, Զորյան փողոցի թիվ 34, Մարգարյան փողոցի թիվ 4 /7ա տների, Տ.Մեծ փողոցի թիվ 34 և թիվ 54, Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 6/6, Բաթումի փողոցի թիվ 28, Մոսկովյան փողոցի թիվ 5, Բաղրամյան փողոցում, էլեկտրոքարշային ենթակայանի շենքերի և սպորտդպրոցի տանիքները: Շրջվել է 19 ծառ:
Ալավերդի քաղաքում վնասվել են 110 շենքերի տանիքներ, Չկալով գյուղում` 70, Ձորագետ գյուղում` 5, Մարց գյուղում` 70 տների, Թումանյանի տուն-թանգարանի և Սանահին կայարանի տանիքները:
Ալավերդին սնուցող բարձրավոլտ լարերի հենասյուները: Շահալի-Թումանյան երկաթգծի 2632-րդ կմ-ում ծառեր են ընկել: ժամը 16.50-ից երթևեկությունը դադարեցված է:
Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Ստեփանավան քաղաքում վնասվել է 4-րդ միկրոշրջան 1/3 տան տանիքը (մոտ. 240 ք.մ), Արդկապ գործարանի տանիքը (մոտ 2000 քմ), շրջվել 8 ծառ, 7 էլ սյուն, թիվ 3 գերեզմանատանը վնասվել է 15 գերեզմանաքար:
Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Տաշիր քաղաքում ր հարակից գյուղերում էլ քամին մեծ վնասներ է պատճառել: Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Լուսանկարները՝ Վահե Դոխոյանի ֆեսյբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան