Առողջապահության նախարարի կինը զբաղեցնում է ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Վերջերս շատ է շոշափվել այն տեղեկությունը, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ 2014-ին նշանակվել էր նախարար, ազատել է իր կնոջը` Ելենա Ամիրխանյանին, որը 2006-ից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը: Բավական ժամանակ է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում է այստեղ-այնտեղ գլուխ գովել:
Սակայն պարզվում է՝ Մուրադյանի կինն այժմ զբաղեցնում է առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. նա Առաքելություն Արևելք մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է:
Հայտնի, որ այս կազմակերպությունը Գլոբալ հիմնադրամից տարեկան միլիոնավոր եվրոների աջակցություն է ստանում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար: Էլ չենք խոսում այս կառույցում աշխատողների աշխատավարձերի մասին, որոնք հաստատ մի քանի անգամ բարձր են խորհրդականի համեստ աշխատավարձից»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան