Անհանգստանալու կարիք չկա. Զուրաբյանը` հանձնաժողովներում ՀԱԿ-ի թափուր տեղերի մասին
Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դժվար է դարձել վստահելի, գրագետ, համարձակ պայքարելու համար պատրաստ մարդ գտնելը: Այսօր «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե 1997 ընտրատեղամասերից 245-ում ՀԱԿ-ը անդամներ չունի, ավելին, դրանցից 6 տեղամասում չունի հանձնաժողովի նախագահ և այս դեպքում ինչպե՞ս ու ի՞նչ ռեսուրսներով են իրականացնելու վերահսկողություն:
Նա ներկայացրեց հնարավոր կեղծիքի սցենար այն մասին, որ 90 տոկոս «ոչ»-ը արձանագրությունները ընտրատեղամասերում կեղծելով դարձնելու են «այո» ու հավելեց.
«Մենք իհարկե, կարող էինք բոլոր տեղերը փակել, որևէ պրոբլեմ չկար, շատ մարդիկ առաջարկում էին իրենց ծառայությունը: Բայց մենք որոշեցինք որդեգրել հետևյալ սկզբունքը` ուսումնասիրել, ֆիլտրել ու նշանակել վստահելի մարդկանց»:
Մյուս խնդիրը, որ ՀԱԿ-ն ունեցել է տեղամասերում հանձնաժողովների թեկնածուներ նշանակելու հարցում այն է, որ ըստ Զուրաբյանի, հանրաքվեն անսպասելի էր և իրենք չեն ունեցել լիցենզավորված անձինք, որպեսզի կարողանան նրանց թեկնածությունը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բայց, Զուրաբյանն ասաց, թե չի կարծում, որ 245 ընտրատեղամասերում, որոնցում ՀԱԿ-ը թափուր է թողել առանցքային պաշտոններ, իրենք վերահսկողություն չեն իրականացնելու: «Այդ տեղամասեր մենք կուղարկենք վստահված անձանց: Մենք շատ դեպքերում մտածել ենք, որ վստահված անձը ավելի արդյունավետ անելիք ունի և շատ ուժեղ մարդկանց այդ տարածքներ կուղարկենք որպես վստահված անձ: Այնպես որ անհանգստանալու մեծ առիթ չկա, իրականում այս գործընթացը շատ նորմալ գնում է առաջ», -հավելեց ՀԱԿ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է վստահված անձանց, ապա նրա խոսքով, իրենք համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ և կկարողանան անհրաժեշտ քանակ ապահովել:
Նշենք, որ հայաստանյան օրենսդրությամբ ընտրական գործընթացի ժամանակ հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց-դիտորների-լրագրողների գործառույթները տարբերվում են, և դրանք մանրամասն ներկյացարել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` Panorama.am-ին տված հարցազրույցում:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը 245 տեղամասերի հանձնաժողովներում թափուր է թողել առանցքային պաշտոններ
- Ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամի գործառույթը էականորեն տարբերվում է դիտորդի գործառույթներից. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ-ն բավարարեց Լևոն Զուրաբյանի դիմումը
- «Ոչ»-ի ճակատը ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ապահովելու խնդիրներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները