Ադրբեջանի գործողությունն անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:
«Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման: Միաժամանակ, ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ
- ԼՂՀ-ում երկու զինծառայող մահացու հրազենային վիրավորում են ստացել