Մշակույթ 12:35 13/11/2015

80-ամյա Տիկինիկային թատրոնը փորձում է գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ է թատրոնը

Նոյեմբերի 14-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կնշի իր հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական երեկոյի շրջանակում կցուցադրվի ներկայացում և թատրոնի 80-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ:

«Լավ թիվ է՝ իմաստության: Թատրոնի համար ամենակարևորը՝ միշտ երիտասարդ մնալն է: Թատրոնի համար նաև կարևոր է, երբ չգիտես՝ թե ինչ է թատրոնը, և իսկապես փորձում ես գտնել: Երբ արդեն գիտես, թե ինչ է թատրոնը, պետք է քո գործունեության ոլորտը փոխես: Մենք փնտրտուքի մեջ ենք, փորձում ենք գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչ է թատրոնը: Գիտենք, ինչը թատրոն չէ, բայց թե ինչ է թատրոնը՝ չգիտենք»,- ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Թատրոնի գրական մասի վարիչ Արա Խզմալյանի խոսքով, տիկնիկային թատրոնն իր համար մասնագիտական մխիթարանք է. «Այն գաղափարը, որ չգիտենք, թե ինչ է թատրոնը, մղում է անընդհատ աշխատելու: Այս թատրոնը համահունչ է քայլում թատերական միջազգային կյանքին, միջազգային փոխակերպումներին»: 

Թատերագետն ընդգծեց, որ թատրոնը բոլոր սերունդների համար ներկայացումներ ունի, նորագույն դրսևորումներով թատրոն է. «Այս թատրոնը պետք է մոդել դառնա հայ թատերական իրականության համար»:

Թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Գալստյանի խոսքով, մեծ ձեռքբերում է աշխատել հենց այս թատրոնում:

Դերասան Դերենիկ Մարտիրոսյանը նշեց, որ ուսանելի ու հարսուտ կենսագրություն ունեցող թատրոն է: Նա մանրամասն ներկայացրեց թատրոնի ստեղծման պատմությունը, բեմադրված ներկայացումները, դերասանական, ստեղծագործական կազմը:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով: Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախումբը հունիսի 5-ին ներկայացրել է Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն» ներկայացումը: Ի հիշատակ առաջին ներկայացման՝ թատրոնը ստացել է Հովհ. Թումանյանի անունը:  Հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի զարգացման ու հաջողությունների մեջ մեծ է նաև ռեժիսոր Երվանդ Մանարյանի ներդրումը: 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվակնաին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք: 1938 թ. Լ. Քալանթարը բեմադրել է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թ. Տ. Շամիրխանյանը` «Եղեգնուհին»: Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր: 1975թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը` Սայաթ-Նովա 4 հասցեում: Նոր բեմում ստեղծագործելու մեծ հնարավորություններ են ստեղծվում: 1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։ 1984 թ. Երվանդ Մանարյանը բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»` «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով: Այս բեմադրությունը յուրատեսակ հաղթանակ էր թատրոնի ստեղծագործական խմբի համար` ներկայացնել դասական հեղինակի, վերստեղծել Պոլսի միջավայրն ու կոլորիտը, հաղթահարել արևմտահայերենի լեզվական հնչողությունը: 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։ 1999-2000թթ. թատրոն են գալիս Ռ. Բաբայանի արվեստանոցն ավարտած երիտասարդ դերասաններ Աղասի Մելքոնյանը, Զարուհի Անտոնյանը, Իննա Հախնազարյանը, Կարեն Խաչատրյանը և այլոք: 2002թ. թատրոնի շենքը ենթարկվել է հիմնանորոգման և հագեցվել նորագույն սարքավորումներով, արդյունքում` թատրոնն ունեցել է նաև փոքր դահլիճ: 2000-2010թթ. մի քանի ներկայացում են բեմադրել թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը (այդ թվում՝ 2007թ. «ԱԿ. Ակ.» մարիոնետային բեմադրությունը` ըստ Գոգոլի «Շինելը» (բեմադրող նկարիչ` Կարինե Եղիազարյան), որն արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի), թատրոնում երկար տարիներ աշխատող՝ ռեժիսոր Լարիսա Մանգասարովան, իսկ 2009թ. իր առաջին ռեժիսորական փորձը հանդիսատեսի դատին է ներկայացրել Ռ. Բաբայանի աշակերտ Զառա Անտոնյանը՝ «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը, որը նույնպես ստացել է «Արտավազդ» մրցանակ: Վերջին տարիներին թատրոնի հետ կապվել են նաև երիտասարդ ուժեր. հետաքրքիր ներկայացումներ է բեմադրել Նարինե Գրիգորյանը` «Աչքերի որս», «Երկնագույն երկրագունդ», «Օրիորդ գեներալ», «Հովնան»  և այլն: Սամսոն Մովսեսյանը բեմադրել է «Ալիսան հրաշքների աշխարհում» (2012թ.-ի «Արտավազդ» մրցանակակիր), «Վհուկը» ըստ Գոգոլի «Վիյ» պատմվածքի: Թատրոնի բեմում իրենց ուժերն են փորձում Հռիփսիմե Շահինյան («Ինչպես չբեմադրվեց», «Чуть больше, чуть меньше»), Սամվել Թադևոսյանը («egoist»), Տաթևիկ Մելքոնյանը («Я здесЪ»)... 

Հիմնադրումից ի վեր թատրոնը մասնակցում է թատերական տարբեր փառատոների Եվրոպայում և ողջ աշխարհում՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}