Տիկնիկային թատրոնում պատրաստվում են 2016-ին
Այս տարվա ընթացքում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրվել է վեց նոր ներկայացում, պատրաստվում է յոթերորդը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա նշեց, որ արդեն պատրաստվում են 2016-ին. լինելու են առաջնախաղեր, առաջին անգամ թատրոնում լինելու է ստվերային ներկայացում՝ «Մատնաչափիկը», մի քանի ներկայացումներ վերականգնվելու են՝ նորովի մատուցմամբ, այսօրվա օրն արտացոլող:
«Հովաննես Թումանյանն այնքան խորն է, որ հետաքրքիր ներկայացումներ կարելի է անել: Ասեմ նաև՝ եվրոպական աբսուրդ գրականությունը սկսվում է հենց Թումանյանից: Հիշեք երբ է գրել Թումանյանը «Սուտլիկ որսկանը»»,- ասաց Ռ. Բաբայանը:
Նա նաև տեղեկացրեց, որ թատրոնն այս տարի մասնակցել է միջազգային յոթ փառատոնի. նոյեմբերի 24-ին «Պրո Շամիրամ» բալետային ներկայացումը մասնակցելու է Գերմանիայում կայանալիք փառատոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա