Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով տուծած ՀՀ քաղաքացիներից ութը դեռ ՌԴ հիվանդանոցներում են
ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուծած ՀՀ քաղաքացիներից 5-ը ներկայումս գտնվում են Տուլայի մարզային կենտրոնական հիվանդանոցում, 2-ը՝ Մոսկվայի Բուրդենկոյի ԲԿ-ում՝, 1-ը՝ Սոլնիչնոգորսկի ԲԿ-ում:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ատակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հոսպիտալացված Գոհար Գասպարյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, իսկ Նարինե Երեմիշյանինը և Սարգիս Մկրտչյանինը՝ միջին ծանրության:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել ՀՀ քաղաքացիներ:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում
- Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների առողջության և հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը
- Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
- Տուլայում վթարի է ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռ. Կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան