ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ցավակցական ուղերձն ամբողջությամբ.
«Խոր վշտով տեղեկացա Փարիզում և Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան:
Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները և մերժելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ՏԱՍՍ-ի` Փարիզում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
- ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով` Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
- Air France-ը թռիչքներ կիրականացնի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան