Երբ ՀԱԿ-ում սնվում էին ԲՀԿ-ից, բացառում էին որևէ համագործակցություն ՕԵԿ-ի հետ. «Ժամանակ»
ՀԱԿ ներկայացուցիչները միշտ փորձել են իրենց հեռու պահել ՕԵԿ-ից, սակայն երեկ տված հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն խոսել է Սահմանադրության հանրաքվեի շրջանակում ՕԵԿ հետ հնարավոր համագործակցության մասին, միաժամանակ բացառելով ԲՀԿ հետ համագործակցությունը, քանի որ փետրվարի 12-ի իրադարձություններից հետո իրենք չեն վստահում ԲՀԿ-ին: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Երբ ՀԱԿ-ը սնվում էր ԲՀԿ-ից, չէր վստահում ՕԵԿ-ին և բացառում էր որևէ համագործակցություն: Հիմա հակառակն է, սակայն սա չի նշանակում, որ ՀԱԿ-ը սկսել է ֆինանսավորվել ՕԵԿ-ից, որովհետև եթե ֆինանսավորվեր, ապա Լ.Զուրաբյանը անմնացորդ սեր կխոստովաներ Արթուր Բաղդասարյանին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան