Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի վերջին. «Ժողովուրդ»
Չնայած հաշված օրերն են մնում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ավարտին, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե «Ժառանգություն» կուսակցուրյան նախագահ, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման հիմնադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանը երբ կվերադառնա Հայաստան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանակնությամբ, Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի վերջին: «Նոր Հայաստան»-ի շրջանակներում ևս Հովհաննիսյանի այս բացակայությունը միանշանակ չի ընկալվում: Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Ր. Հովհաննիսյանը նոյեմբերի վերջին տասնօրյակում կվերադառնա Հայաստան, կմասնակցի ոչ-ի քարոզարշավին: