Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Երկրների ղեկավարնները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ֆրանսիային օգնություն է առաջարկել Փարիզում հարձակումների կապակցությամբ։
Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել են 120-ից 153 մարդ:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան