Սեյրան Օհանյան. Բոլորս պետք է համախմբվենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում
Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել է հայ ժողովրդին, և Մուսա Լեռան օրերից սկսած գրկաբաց ընդունել է հայ ժողովրդին: Մուսա լեռում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի ներպետական հարաբերությունները, ռազմաքաղաքական, ռազմական առումով բարձր մակարդակի վրա են գտնվում:
«Ինչ կատարվեց Փարիզի տարբեր վայրերում, պարզապես դժվար գնահատելի երևույթ է: Ողջ հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է: Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը և գտնում ենք, որ պետք է ոչ թե հուսահատվել, այլ միջազգային հանրությունը, առաջադեմ ուժերը, բոլորս պետք է համախմբվենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասել է Օհանյանը:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսլամական պետության դեմ պայքարը, որ այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է աջակցելու Մերձավոր Արևելքի ժողովրդին, պետություններին:
«Այս պահին մենք գտնվում ենք ֆրանսիացիների կողքին»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
Ըստ աղբյուրի, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները միասին կպայքարեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների դեմ
- ՀՀ նախագահ. Մուսա Լեռան հերոսամարտում անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները
- Արաբագետ. Եվրոպան վճարում է Մերձավոր Արևելքում իր անդեմ քաղաքականության համար
- Երևան-Փարիզ չվերթը կիրականացվի նախատեսված ժամին
- Ամերիկյան U2 ռոք խումբը չեղյալ է հայտարարել Փարիզում կայանալիք համերգը
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահին
- ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով` Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
- Air France-ը թռիչքներ կիրականացնի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան