Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է մասնակցել G20-ի գագաթաժողովին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով հրաժարվել է մեկնել Թուրքիա և մասնակցել G20-ի գագաթաժողովին, որը պետք է մեկնարկի նոյեմբերի 16-ին, գրել է AFP-ն:
«Գագաթնաժողովում Ֆրանսիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը և ֆինանսների նախարար Միշել Սապենը», -փոխանցել են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում պայթյունների շարք էր տեղի ունեցել, որոնցից մեկը` Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր ընթանում և որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Պայթյուններ էին որոտացել նաև, «Բատակլան» թատրոնում, վերցվել էին 100-ից ավել պատանդներ, իսկ փարիզյան կենտրոնական Le Petit Cambodge սրճարանում էլ կրակահերթ էին արձակել: Տարբեր տվյալներով, ահաբեկչությունների հետևանքով մահացել էին շուրջ 150 մարդիկ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը՝ հայտարարելով, որ կատարվածը «վրեժ է Սիրիայի համար: Սա սեպտեմբերի 11 է Ֆրանսիայի համար»: Ընդհանուր առմամբ, սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ մյուս երկուսը եղել էին մահապարտներ:
Հարակից հրապարակումներ`
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Ահաբեկչությունների շարք Փարիզում