Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
«Մենք բոլորս շոկի մեջ ենք: Մենք` եվրոպացիներս, աշխարհի բոլոր լավ մարդիկ շոկի մեջ ենք այն բանի պատճառով, թե ինչ է եղել նախորդ գիշեր Ֆրանսիայում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք: Հայտնում ենք մեր ցավակցությունները զոհերի հարազատներին, և ֆրանսիական իշխանությունների կողքին ենք դեպքի պատճառները քննելու և հանցագործներին գտնելու հարցում»,-նշեց Սվիտալսկին:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ իրենք կաջակցեն Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. «Մենք միասնական ենք միջազգային հանրություն ահաբեկչության դեմ պայքարում: Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել»:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել են 120-ից 153 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան