ՏԿԱԻՆ-ի նախնական տվյալներով` Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Ըստ նախնական տվյալների` զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ հասարկայնության հետ կապերի վարչությունից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, կապ է հաստատվել UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
Ըստ աղբյուրի, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան